11 մայիսի 2009 - 23:20 AMT
Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Միրզոյանն ու Սերժ Սմեսովը լավագույն եվրոպացիներն են
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կոմպոզիտոր Էդուրադ Միրզոյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովն արժանացել են «Լավագույն եվրոպացի» մրցանակին քաղաքական, մշակութային ու տնտեսական ոլորտներում:

Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, երիտասարդ քաղաքական գործիչներին օգնելու, եվրոպական ավանդույթները հասարակական-քաղաքական կյանքում զարգացնելու համար:

«Լավագույն եվրոպացի» մրցանակը նախաձեռնել է Հայաստանի եվրոպական շարժումը:

Հայաստանի եվրոպական շարժումը, որը Միջազգային եվրոպական շարժման խորհուրդն է հանդիսանում, ստեղծվել է 2005 թվականին: Հայաստանի եվրոպական շարժման նպատակն է Հայաստանի եւ Եվրոպայի մերձեցումը քաղաքական, տնտեսական եւ հասարակական ոլորտներում:

«Արդեն երրորդ տարին է, ինչ մենք կազմակերպում ենք հետազոտական, կրթական եւ այլ միջոցառումներ: Ես վստահ եմ, որ այս ակցիան շարունակական է լինելու»,-նշել է շարժման հիմնադիր Վիկտոր Ենգիբարյանը: