Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում![]() 15 մայիսի 2024 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, ասել է, որ տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում։ Նա հավելել է, որ և Հայաստանը, և Ադրբեջանը բախվում են խաղաղ գործընթացի ընկալման խնդրին, քանի որ երբեք չեն սովորել դրա սկզբունքները, հայտնում է Sputnik Արմենիան։ Փաշինյանն ընդգծել է, որ այս ոլորտում փորձի բացակայությունը առաջացնում է անորոշություն և անհանգստություն, ինչը խորանում է պատմական փորձով, որն ազդարարում է խաղաղ կարգավորման թվացյալ անհնարինության մասին: «Այնուամենայնիվ, դարավոր փորձը ցույց է տվել, որ տիեզերք թռչելը նույնպես անհավանական է։ Բայց մարդիկ հասան դրան, քանի որ պատրաստ էին նոր բաներ սովորել: Եվ հիմա դեպի տիեզերք թռիչքներով արդեն ոչ ոքի չես զարմացնի», - հավելել է Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը: Նա ուշադրություն հրավիրեց անդրտարածաշրջանային հաղորդակցությունների ստեղծման վրա, որոնք կանցնեն տարբեր երկրների տարածքներով՝ կարևորություն ներկայացնելով ինչպես այդ պետությունների, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացրած մայիսի 15–ի օրակարգի համաձայն ցուցարարները ժամը 15:30-ին հավաքվել են հետևյալ չորս կետերում և շարժվելու են դեպի Օպերա՝ դրսևորելու խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ), քանի որ ժամը 17:00-ին օպերայում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառման հետ կապվա ժամը 15։00–ից Օպերայի հարակից փողոցները փակ են լինելու։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ երթեր սկսվելու են նախանշված տեղերից և կոչված են ցույց տալու ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |