Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը15 մայիսի 2024 - 19:15 AMT PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, ներկայացնելով շարժման կարճաժամկետ գործողությունների ծրագիրը, հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է մեծ հանդիպում անցկացնել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ, քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը։ «Ես ուզում եմ, որ դրան մասնակցեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Սրբազանի խոսքով՝ նախատեսված են նաև հանդիպումներ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների հետ։ Երկու օրից նախատեսված է հանդիպում բժիշկների, այնուհետև նախկին սպաների հետ. շարժման փաստաբաններն արդեն բանակցել են իրավաբանների հետ։ «Դժբախտաբար ՀՀ նախկին նախագահների հետ չեմ հանդիպել»,– հավելել է Բագրատ սրբազանը։ Նա տեղեկացրել է, որ սպասվում են նաև հանդիպումներ տնտեսագետների, մշակույթի և արվեստի գործիչների հետ: Սրբազանն անդրադարձել է նաև Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ նշելով, որ ՀՀ իշխանությունը չի բարձրաձայնում այդ հարցը հնարավոր բոլոր հարթակներում։ Նա նշել է, որ սա Հուդայի պատմությունն է՝ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել , գրում է Panorama.am-ը։ «Երեկ համաժողովի էր, այնտեղ արծարվե՞լ է այդ հարցը։ Հիմա դրա մասին է խոսքը։ Հնարավոր բոլոր հարթակներում չեն բարձրաձայնում։Ի վերջո ձեր հայրենակիցներն են, չէ՞։ Սա հանցանք է, մեղք, հակամարդկային է։ Այդ մարդկանց հետ ինքը հաց է կերել, գնացել սնվել է, ուղղաթիռով իջնում էր, դիմավորում էին, ողջագուրվում էին, գնում էին երդմնակալությանը։ Բա ի՞նչ եղավ այդ ամենը։ Այդ ամենն արժեք չունե՞ր»,–ասել է նա։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացրած մայիսի 15–ի օրակարգի համաձայն ցուցարարները ժամը 15:30-ին հավաքվել են հետևյալ չորս կետերում և շարժվելու են դեպի Օպերա՝ դրսևորելու խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի, Կոնսերվատորիայի դիմացի այգի, Սուրբ Աննա եկեղեցու բակ, Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ), քանի որ ժամը 17:00-ին օպերայում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառման հետ կապվա ժամը 15։00–ից Օպերայի հարակից փողոցները փակ են լինելու։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ երթեր սկսվելու են նախանշված տեղերից և կոչված են ցույց տալու ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի»: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |