Վազիանիի ռազմակայանում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

PanARMENIAN.Net - Վազիանիի ռազմակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությունների սկսման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էր Վրաստանի պաշտպանության նախարար Դավիդ Սիխարուլիձեն:



Մինչեւ արարողության սկսելը Վազիանիում տեղի է ունեցել հատուկ մամլո ասուլիս, որում խոսվել է այդ զորավարժությունների կարեւորության մասին: Դաշինքի ներկայացուցիչների հայտարարությամբ, նրանց հասկանալի չէ Ռուսաստանի դիրքորոշումը զորավարժությունների առնչությամբ: Նրանց խոսքերով, ՆԱՏՕ-ն կշարունակի հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն դա չի անդրադառնա ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի հարաբերությունների վրա, հաղորդում է Civil.ge-ն:



Վրաստանում զորավարժությունների անցկացման մասին որոշումը Դաշինքը կայացրել էր մեկ տարի առաջ:



ՆԱՏՕ-ի զորավարժությունները կավարտվեն հունիսի 3-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---