ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը![]() 20 մայիսի 2024 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը։ Հուշադրամ դիմերեսին Շառլ Ազնավուրի հուշարձանն է Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.), դարձերես՝ Ազնավուրի դիմապատկերը։ Հուշադրամի 100 թիվը ոճավորված է նոտաների, դաշնամուրային ստեղների և միկրոֆոնի տեսքով: Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) և Կարեն Մելիքյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում 500 հատ քանակով։ Անվանական արժեքը 10,000 դրամ է։ Տեխնիկական չափանիշներն են՝ մետաղը/հարգը ոսկի 9990, քաշը 8․6 գ, տրամագիծը՝ 22,0 մմ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ ատամնավոր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |