Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին

Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին

PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել տնտեսագետ և քաղաքական ակտիվիստ Ղուբաղ Իբադօղլուին։

Նամակում նշվում է, որ Իբադօղլուն անարդար կալանքի տակ է արդեն 274 օր, ինչը հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացման, նշվում է նաև, որ նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, գրում է Turan.az-ը։

Նշվում է, որ թեև ապրիլի 22–ին Իբադօղլուի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի, այնուամենայնիվ, նա խիստ սահմանափակումների տակ է։

«2023–ի հուլիսի 23–ից կալանքի տակ գտնվող Իբադօղլուի ազատազրկումը պատասխան է նրա հավատարմությանը կոռուպցիայի դեմ պայքարին և կառավարության անարդարաությունների հետ իր անհամաձայնությանը։ Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։

Amnesty International-ը նաև կոչ է արել հանել բոլոր քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքները իրավապաշտպանների, ակտիվսիտների և լրագրողների դեմ։

Ապրիլի 25–ին Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ քաղաքացիական հասարակության հետապնդումների համար։Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---