Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա

Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա

PanARMENIAN.Net - Երևանը կունենա նոր Գլխավոր հատակագիծ, այն կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է մայրաքաղաքի համաչափ ու դինամիկ զարգացումը, հայտնում է Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ նյութերը հավաքելու և նախագծային լուծումները մշակելու գործընթացներն ընթանում են բնականոն հունով:

Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են իրականացված, ընթացիկ ու նախանշվող ծրագրերը բակերի և այգիների բարեկարգման, հանգստի գոտիների վերականգնման, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ուղղությամբ։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---