Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են![]() 20 մայիսի 2024 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե իշխանական պատգամավորները Կիրանցում որևէ անելիք չունեն։ «Այնտեղ անլիք ունեն համապատասխան ոլորտների ներկայացուցիչները և իրենց աշխատանքն ամենաբարձր մակարդակով իրականացնում են։ Հետևաբար իշխանական պատգամավորների այնտեղ լինելը խանգարելու է, կարիքը չկա այդտեղ լինելու»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել։ «Բնակիչների դժգոհությունը քաղաքական նպատակների համար են օգտագործում»,-ասել է նա։ ՔՊ պատգամավորը վստահեցրել է, որ իրենց օրակարգում բացառում են Բագրատ սրբազանի հետ հանդիպումը։ «Եթե որևէ մեկն ուզում է հանդիպել պատգամավորներին, կարող է քաղաքացիների ընդունելության օրը գրանցվել ու գալ հանդիպման»,-ասել է նա։ Այն դիտարկմանը, թե նաև Բագրատ սրբազանը, պատգամավորը դրական է պատասխանել։ «Այո՛, որևէ այլ օրակարգ չկա հանդիպման: Թող բոլորը հանգիստ լինեն, ՔՊ-ում նման քննարկում չկա և չի էլ կարող լինել, մեր օրակարգում դա բացառված է»,-ասաց նա։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահմանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։ Մինչդեռ կիրանցեցիները դժգոհ են պայմանավորվածությունից։ Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |