ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին![]() 21 մայիսի 2024 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցում է Մոլդովայում ՆԱՏՕ–ի Regex 2024 շտաբային վարժանքներին, որոնք մեկնարկել են մայիսի 20-ին, հայտնում է Մոլդովայի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը։ Հայաստանից բացի մասնակիցների թվում են նաև Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Մալթայի, Աֆրիկյան Միության (Գանա և Բենին) ներկայացուցիչները, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաներ։ Regex 2024 շտաբային զորավարժությունները բաղկացած են մի քանի սեմինարներից, որոնցից առաջինը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մարտի 1-ը, երկրորդը՝ ապրիլի 22- 26-ը, որին Հայաստանը նույնպես մասնակցել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |