12 մայիսի 2009 - 15:07 AMT
Թուրքիայի առեւտրի պալատը շահագրգռված չէ հայ-թուրքական սահմանի բացմամբ
Թուրքիայի առեւտրի պալատը շահագրգռված չէ հայ-թուրքական սահմանի բացմամբ, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Թուրքիայի առեւտրի պալատի ներկայացուցիչ Սելջուկ Իլմազը ՍԾՏՀԿ մասնակից երկրների միջազգային փոխադրողների ասոցիացիաների միության գլխավոր վեհաժողովի Երեւանում ընթացող 15-րդ հանդիպման ժամանակ: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ սահմանի բացումից մեծամասամբ շահում է Հայաստանը:

Թուրքիայի առեւտրի պալատի ներկայացուցիչների կարծիքով, առայժմ բարդ է խոսել հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքների մասին, քանի որ այդ հարցը, նախ եւ առաջ, կրում է քաղաքական եւ սոցիալական բնույթ: «Ինչ վերաբերում տնտեսական կողմին, ապա ապրանքաշրջանատռության կամ այլ բաղադրիչների մեծացման մասին որոշակի տվյալներ առայժմ չկան, քանի որ դրա համար ժամանակ է հարկավոր եւ ապրանքաշրջանառության կառուցվածքի մանրամասն ուսումնասիրում», - ավելացրել է նա:

«Երկու կողմի համար էր սահմանի բացումը, նախ եւ առաջ, կապահովի խաղաղություն»,- ասել է Թուրքիայի առեւտրի պալատի ներկայացուցիչը: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումը միջազգային կանոնների բաղադրիչն է, ուստի Թուրքիան պետք է ենթարկվի այդ կանոններին: