Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ22 մայիսի 2024 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հայտնում է գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջումէ Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել․ – 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ – ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ -255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ – 172 մլն 486 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Լ.Գ.-ի անվամբ առևտրային բանկերում առկա դրամական միջոցների, գույքերի վրա: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |