Հայ սուսերամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Քութաիսում կայացած մրցաշարում

PanARMENIAN.Net - Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Քութաիսում (Վրաստան) մայիսի 9-10-ին տեղի ունեցած միջազգային մրցաշարում երկու բրոնզե մեդալ է նվաճել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, այդ մրցաշարին հավաքականը մասնակցել է իր երկրորդ կազմով, քանի որ առաջին կազմը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հուլիսի 13-19-ին Պլովդիվում (Բուլղարիա):



Հայաստանի հավաքականը մրցաշարում, մարզիչներ Անդրանիկ Արազյանի եւ Մարիետա Կարագյանի ղեկավարությամբ, ներկայացրել է 10 սուսերամարտիկ, այդ թվում երեք աղջիկ: Բրոնզե մրցանակի արժանացել են ճկասուսերով մրցող սուսերամարտիկներ Վարդան Գրիգորյանը եւ Հասմիկ Աղաբաբյանը:



Վերջնականապես հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար կկազմավորվի Հայաստանի առաջնության ավարտից հետո, որը տեղի կունենա մայիսի 14-16-ը Բյուրեղավանում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---