Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը

Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը

PanARMENIAN.Net - Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը։ Իսպանիայի որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28–ին։

Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար։ Այդպիսի որոշում է կայացրել ԱԳ նախարար Իսրայել Կացը։

«Իսրայելն անուշադրության չի մատնի այս իրավիճակը»,–ասել է նա, գրում է BFM.ru-ն։

Պաղեստինի վարչակարգը կոչ է արել Եվրոպայի մյուս պետություններին հետևել Իռլանդիայի, Նորվեգիայի և Իսպանիայի օրինակին, որոնք ընտրել են «տարածաշրջանի գործերում խաղաղության, կայունության և միջազգային իրավունքի գերակայության հաստատման ճանապարհը»։

Պաղեստինի պետությունը ճանաչված է 140 երկրի կողմից, այդ թվում ՌԴ–ի։ Սակայն իրավիճակի բարդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՄԱԿ ԱԽ 3 պետություն՝ ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այդ երկների թվում չեն։

2023-ի հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալները Գազայի հատվածից հարձակվեցին հրեական ավանների վրա՝ սպանվեց մոտ 1200 իսրայելցի, ևս մոտ 250 իսրայելցի պատանդառվել է: Իսրայելը պատասխան գործողություններ սկսեռց և հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համասի» ահաբեկիչներից: Բազմաթիվ երկրներ անհամաչափ են գնահատում Իսրայելի գործողությունները։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---