«Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ

«Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ

PanARMENIAN.Net - Երևանում ավտոբուսների որոշ երթուղիների վարորդներ դուրս չեն եկել աշխատանքի՝ բողոքելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործողությունների դեմ։

Լրագրողների հետ զրույցում ընկերության վարորդներն ասել են, որ պաշտոնակատար Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, գրում է Sputnik Արմենիան։

«Աշխատողների նկատմամբ նա արհամարհական վերաբերմունք է ցույց տալիս։ Մեզ ասել են` ամեն 5 րոպեն մեկ 10 հոգու կարող են հեռացնել։ Նոր տնօրենը ոչ մեկին ոչ մի պարզաբանում չի ներկայացրել»,– ասել է վարորդներից մեկը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների:

«Առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված այս գործողություններն ուղղորդված են, ուստի հետամուտ ենք լինելու, որպեսզի այս գործողություններն իրականացնողներն ու կազմակերպիչները կրեն քրեաիրավական ամենախիստ պատասխանատվությունը»,–գրել է նա։

Կոստանյանը նշել է, որ այս ոլորտում տևական ժամանակ է՝ իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ մայիսի 20–ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Վարորդները, այնինչ, միաձայն հայտարարում են, որ ցանկանում են վերականգնել իրենց հին ղեկավարներին, որոնց հետ մի ընտանիքի պես աշխատել են 12 տարի։ Վարորդներն ուզում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի նախկին տնօրեն Անդրանիկ Մանուկյանը շարունակի աշխատանքը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---