Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն

Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29,743 քկմ է և սա իրական Հայաստանի հայեցակարգն է։ Նա հավելել է, որ խոսքը զուտ քառակուսի կիլոմետրերի մասին չէ, այլ այն, թե ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե չունի։

Նա ասել է, որ այս խոսակցությունը ոչ վերջին 6 տարվա, ոչ էլ 30 տարվա մասին է, այլ սկսվում է Պապ թագավորի ժամանակներից և ընդհատվել է նրա սպանությամբ։ Նա հավելել է, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է։

«Նրանք, ովքեր ուզում են ՀՀ–ն տեսնել 29,743 քառ կմ լեգիտիմ տարածքից դուրս, ցանկանում են, որ մենք դառնանք լեգիտիմ թիրախ ուրիշների համար։ Ինչո՞ւ են ուզում՝որ լինեն երկրներ, որ կասեն, թե ՀՀ–ն ի վիճակի չէ անկախ լինել, թող կիսաֆորպոստային լինի, յոլա գնա։ Կասեն՝ ձեր ինչի՞ն է պետք խորհրդարան, կառավարություն, թեմեր կան, 10 մարզի փոխարեն թսղ լինի 10 թեմ։ Ի վերջո հայ ժողովուրդը ունեցել է այդ փորձը, որ կառավարման այլ փորձ է ունեցել՝ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս, Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ»,– ասել է նա՝ կրկին վերադառնալով Պապ թագավորի ժամականերևին։

Գործակալի հարցը, ըստ նրա, Պապ թագավորի ժամանակներից ի վեր չի լուծվել, բայց լուծվելու է առաջիկա 2-3 ամսում։

«Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Դա ես երաշխավորում եմ. ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոգրամանոց, ինչ մետաղից ուզում է խաչ դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և այդ երազանքն այլևս չի կարող սպանվել։ Հայաստանի պետությունը չի սպասնվելու»,– ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---