Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է

Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում այն խոսակցությունները, թե Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացով հայկական կողմը զիջումների է գնում։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի։ Ի՞նչու, որովհետև եթե վերարտադրվում է ՀՀ դե-յուրե գոյություն ունեցող պետական սահմանը (ուզում եմ հիշեցնել՝ ոչ թե ստեղծվում է, այլ վերարտադրվում է), դա զիջում անվանելն առնվազն տրամաբանական չէ։ Ես դա կհամարեի հաջողություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն բանակցելու եղանակով վերարտադրում է սահման և դնում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար»,- ասել է Փաշինյանը, գրում է Արմենպրեսը։

Վարչապետը հիմնավորել է, թե ինչու է համարում, որ սահմանը վերարտադրվում է։

«1991 թվականին, ըստ էության, Ալմաթիի հռչակագրին միանալով՝ Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ ինքնահայտարարագրել է, որ ինքն անկախություն է ստանում է Խորհրդային Հայաստանի սահմաններով։ Եվ Ալմաթիի հռչակագրում արձանագրվել է սահմանների անխախտելիությունը, իսկ 1991 թվականի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են։ Եվ մենք այս ընթացքում աշխատել ենք, բարձրացրել ենք այդ սահմանի գոյության բոլոր դե-յուրե հիմքերը։ Համոզվել ենք,որ գիտենք Հայաստանի Հանրապետության իրավական սահմանը որտեղով է անցում և այդ սահմանը վերարտադրել ենք գետնի վրա ՝ որդեգրելով «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։ Ուզում եմ ընդգծել՝ սահմանազատման այս գործընթացի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում»,- եզրափակել է Փաշինյանը։

2024թ. մայիսի 15-ին ՀՀ ե Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ ե Ադրբեջանի միջե պետական սահմանի սահմանազատման ե սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ե պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ե ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները ե, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) ե Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջե սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---