Հայկական ԶԼՄ-ները չափից շատ են մեջբերումներ անում որոշ երկրների մամուլից

PanARMENIAN.Net - Հայկական ԶԼՄ-ները միտում ունեն չափից շատ կարեւորել որոշ երկրների մամուլը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, երբ Մեթյու Բրայզայի նման դիվանագետները հայտարարություններ են անում, ապա դրանք ոչ մի նշանակություն չունեն: «Չի կարելի հայտարարությունները գնահատել հենց այնպես, առանց կապելու դրանք հանգամանքերին ու ժամանակին: Հայ լրագրողների ոչ քննադատական վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչ հայտնվում է ադրբեջանական մամուլում, չի վկայում նրանց պրոֆեսիոնալիզմի մասին: Առավել եւս, երբ դա վերաբերում է այնպիսի անձի հայտարարություններին, որը 500 նման հայտարարություն է արել 15 տարվա ընթացքում միշտ նույն արդյունքով: Դե, նա արեց դա 501-րդ անգամ, եւ ինչ փոխվեց դրանից»,-ընդգծել է Իսկանդարյանը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում չի ասել այն մասին, որ «Ղարաբաղն ու մերձակա տարածքները» կվերադարձվեն Ադրբեջանին: «Ես ասել եմ, որ համաձայն Մինսկի խմբի առաջարկությունների, մերձակա տարածքները քայլ առ քայլ փախստականների հետ միասին կվերադարձվեն Ադրբեջանին, իսկ Ղարաբաղի ապագան այժմ բանակցությունների առարկա է հանդիսանում: Դա կլինի նոր, այսպես ասած, քաղաքական կառուցվածք», - ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---