Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Երևան ժամանած ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը:

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը»,–ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Բոնոն վերջին անգամ Հայաստան էր այցելել մարտին։ Նա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել էր Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրին։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---