12 մայիսի 2009 - 17:30 AMT
«Արարատը» զրկվել է եվրոգավաթային հանդիպումներին մասնակցելու լիցենզիայից
«Արարատը» զրկվել է Եվրոպայի գավաթի նախընտրական հանդիպումներին մասնակցելու լիցենզիայից: Այդպիսի որո
ում է ընդունվել այսօր` մայիսի 11-ին, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նիստերի փոքր դահլիճում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) նիստին, որի ընթացքում քննարկվել են ՈՒԵՖԱ-ի 2009/2010թթ. մրցաշրջանի ակումբային մրցաշարերին մասնակցելու հավակնող ակումբների արտոնագրերի հարցերը:

ՈՒԵՖԱ-ի ֆինանսական չափանիշներին վերաբերվող փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում որոշում է ընդունվել լիցենզիաներ տալ բոլոր ակումբներին, բացի «Արարատ» ՖԿ-ից:

Ի տարբերություն ազգային արտոնագրման գործընթացի, որին մասնակցեցին եւ արտոնագրերի արժանացան ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը հանդես եկող բոլոր թիմերի մայր-ակումբները, այս մեկին մասնակցեցին միայն «Փյունիկ», «Արարատ», «Գանձասար», «Միկա» եւ «Բանանց» ֆուտբոլային ակումբները, որոնք ՀՖՖ Արտոնագրման բաժնի քննությանը ներկայացրեցին ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Ուղեցույցի (Տարբերակ 3.0) ֆինանսական չափանիշին վերաբերող համապատասխան փաստաթղթեր:

Արտոնագրման կոմիտեի նիստը վարում էր ՀՖՖ Գործադիր տնօրենի տեղակալ, Արտոնագրման կոմիտեի նախագահ Արմեն Ղամբարյանը: Նիստին ներկա էին կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մանուկյանը եւ անդամներ Մարինա Թաշչյանը, Խաչիկ Դանիելյանը եւ Հակոբ Համբարձումյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին բաժնի պետ Առնո Սարգսյանը, տեղակալ Արթուր Ազարյանը եւ բաժնի փորձագետները:

Նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի ներկայացուցիչները տրամադրեցին լրացուցիչ պարզաբանումներ Արտոնանագրման կոմիտեին նախապես տրամադրած հաշվետվության վերաբերյալ:

Արդյունքում կոմիտեն միաձայն որոշեց. շնորհել արտոնագրեր «Փյունիկ», «Գանձասար», «Միկա» եւ «Բանանց» ֆուտբոլային ակումբներին; հաշվի առնելով ստուգումների ընթացքում հայտնաբերված զգալի թերությունները` մերժել «Արարատ» ֆուտբոլային ակումբի արտոնագիրը:

«Արարատ» ՖԱ-ն արդեն իսկ տեղեկացված է վերը նշված որոշումը բողոքարկելու իրավունքի եւ ընթացակարգի վերաբերյալ: Բողոքարկման դեպքում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման բողոքարկման կոմիտեի (Բողոքարկման մարմնի) նիստը կկայանա ս.թ. մայիսի 26-ին: