12 մայիսի 2009 - 18:05 AMT
Երեւանը եւ Անկարան բանակցություններում նշանակություն են տալիս բուն գործընթացին, այլ ոչ թե արդյունքներին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները կհանգեցնեն միայն նրան, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նոբելյան մրցանակ կստանան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հեգնանքով հայտարարել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավար, գրող Բակուր Կարապետյանը: «Թուրքական դիվանագիտությունը շատ ճկուն է, եւ այդ պայմաններում Հայաստանը պետք է շատ ուշադիր գործի»,- նշել է Բակուր Կարապետյանը: «Շուշի» հիմնադրամի ղեկավարի խոսքերով, բանակցային գործընթացում երկու կողմերն էլ նշանակություն են տալիս բուն գործընթացին, այլ ոչ թե արդյունքներին: