Հայկական պատվիրակությունն այցելել է Կիև՝ ամրապնդելու Ուկրաինայի հետ կապերը![]() 27 մայիսի 2024 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հայ փորձագետների պատվիրակությունը այցելել էր Կիև՝ այցը նվիրված էր Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ամրապնդմանը բարդ աշխարհաքաղաքական մթնոլորտում։ Այդ մասին հայտնել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ,Հայաստան-ԵՄ համաժողովի նախաձեռնող խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը «NV Մեդիա Հոլդինգի, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի և Ուկրաինայում Հայաստանի դեսպանության կազմակերպած այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ, հայտնում է Factor.am-ը։ Կլոր սեղանը մեկտեղել էր հայ և ուկրաինացի փորձագետներին՝ քննարկելու երկու երկրների միջև բազմաշերտ հարաբերությունների ամրապնդումը։ Մասնակիցները կարևորել են. փոխադարձ շահերի ճանաչումը և հետապնդումը, երկկողմ շփումների աշխուժացումը տարբեր հարթակներում, արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբեռնումը, Հայաստանի եվրաինտեգրման նպատակներին համահունչ Հայաստան-Ուկրաինա տնտեսական կապերի զարգացումը։ Կարևորվել է Ուկրաինայի՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունության ապահովման գործում առավել ակտիվ դեր խաղալու անհրաժեշտությունը։ Նշվել է նաև Հայաստանում Ուկրաինայի դեսպանի օպերատիվ նշանակման անհրաժեշտությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |