Բագրատ սրբազան․ Ժամը 18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ գիշերն այնտեղ կանցկացնենք

Բագրատ սրբազան․ Ժամը 18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ գիշերն այնտեղ կանցկացնենք

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին տեղեկացրել է, որ ժամը 17։00-ից հավաքվեն Շահումյանի հրապարակում։

«18։00 կշարժվենք դեպի Սարդարապատ՝ մեքենաների շարասյունով»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Սրբազանը մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ այս գիշեր և վաղն առավոտյան կլինեն Սարդարապատում։

«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշերից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև, ովքեր իրավունք ունեն մուտք գործելու Սարդարապատ»,-ասել է նա։

Սրբազանի խոսքով, բացառիկ երևույթ է համաշխարհային պատմության կյանքում, երբ հայրենիք կորցրած, ցեղասպանված, մոլորված, ոչ մի հույս չունեցող ժողովուրդն ընդամենը երեք տարի հետո մեծ բանակների դիմաց կանգնած հռչակում է իր պետականությունը, գրում է Panorama.am-ը։

«Մենք էլ հետընթացն ենք գնում։ Ամեն ինչ ունեցած՝ հիմա կորցնելում ենք այդ պետականությունը, որն իբր կոչվում է սուվերեն, ինքնիշխան, անկախ»,- ասել է Բագատ սրբազանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 26–ի երեկոյան տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էր, որ վաղ առավոտից շարժման աջակիցները փակելու են փողոցներ և մայրուղիներ՝ բացառությամբ դեպի Լոռի և Տավուշ տանողների։ Մայիսի 27–ին երևանյան ակցիաներից բերման ենթարկված 284 անձանցից 273–ն արդեն ազատ են արձակվել։

Հանրահավաքում հայտարարվեց նաև, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---