12 մայիսի 2009 - 18:25 AMT
ԲՏԱ Բանկը հայտարարում է MasterCard քարտերի թողարկման մասին
ԲՏԱ Բանկ ՓԲԸ-ն հայտարարում է MasterCard միջազգային պլաստիկ քարտերի թողարկման մասին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Բանկը տրամադրում է հետեւյալ MasterCard պլաստիկ քարտերը` Cirrus/Maestro, MasterCard Standard, MasterCard Gold, MasterCard Business:

«Գոլդ» քարտի տարեկան սպասարկման վարձը կազմում է 30 հազար դրամ, 20 հազար դրամ` «Business» քարտի համար, 8 հազար դրամ «Standard» եւ 3 հազար դրամ «Maestro» քարտերի համար:

Քարտերի հաստատված սակագներին համապատասխան «Gold», «Standart», «Business» եւ «Maestro» քարտերի կանխիկացման դեպքում «ԲՏԱ Բանկի» բանկոմատներում հաստատված է կանխիկացվող գումարի 0.3 տոկոս պահում:

Մայիսի 1-ից օգոստոսի 1-ը Բանկն ակցիա է հայտարարում` MasterCard միջազգային քարտերի առաջին տարվա սպասարկման վճարի 50% զեղչ:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն Ղազախստանի խոշորագույն բանկի` «ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ռազմավարական գործընկերն է, որն ունի 48.8 տոկոս բաժնետոմսեր հայկական «ԲՏԱ Բանկի» սահմանադիր կապիտալում:

11.05.2009 դրությամբ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը 5.399.528 հազար դրամ է, պահոցները` 9.307.639 հազար դրամ, պարտականությունները` 3.908.111 հազար դրամ:

«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ը Ղազախստանի համակարգ ստեղծող բանկն է, ԱՊՀ երկրներում բանկային ցանց ստեղծելու առաջատարը: Նրա գործընկեր-բանկերի ցանցն ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը եւ Թուրքիան: «ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում եւ ԱՄԷ-ում: