Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր![]() 28 մայիսի 2024 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ «Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել եմ Սարդարապատի հուշահամալիր», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հանրապետության օրվան, հայտնում է Արմենպրեսը։ Միջոցառման մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը։ Իր ելույթում Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն մարդու պետություն է և պետք է ծառայի մարդուն։ «Բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում, այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր ավետյաց երկրին, մեր ավետյաց հանրապետությանը»,-ասել է նա։ Զորահանդեսից հետո Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Մայիսի 28–ին Հայաստանում և ամբողջ աշխարհում հայերը տոնում են Առաջին Հանրապետության օրը։ 1918-ի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, հայ ազգը, համախմբելով բոլոր ուժերը, դարեր անց կարողացավ վերականգնել պետականությունը: Սովորաբար ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները Սարդարապատ են այցելում առավոտյան, սակայն, առավոտյան այնտեղ էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, որոնք մայիսի 27–ին էին ավտոերթով եկել Սարդարապետ և այնտեղ էին գիշերել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |