Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը

Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի` 51-րդ գումարտակի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը։

Հուշարձանը ներկված է կարմիր ներկով, պղծված տարբեր գրություններով, քանդված են ներքևի հատվածները։ Դա հայտնի է դարձել սոցցանցերում հրապարակված տեսանյութերից։

Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանել ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարել բացառապես այդ սկզբունքին համաձայն։

Հուշարձանի պղծումը խախտում է նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ: Եվ այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա, հոդված 2.3)։

Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Ասկերան շրջանում գտնվող Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, իսկ ավելի վաղ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---