12 մայիսի 2009 - 19:23 AMT
Շիրակ Թորոսյան. Ժամանակն է քննել Ջավախքի հայ բնակչության իրավունքներն ու պարտականությունները
Մայիսի 12-ին տեի ունեցած մամլո ասուլիսում «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը պատմել է ապրիլի 21-ին կայացած ժողովի մասին, որին մասնակցել են ջավախահայերի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները: Ըստ Շիրակ Թորոսյանի, այդ ժողովում հրապարակվեց Ջավախքը որպես ինքնավար վարչական կազմավորում ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը:

Անդրադառնալով Ջավախքի հայության ծանր վիճակին` Շիրակ Թորոսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայ քաղաքական ակտիվիստները գտնվում են Վրաստանի իրավապահ մարմինների մշտական «ուշադրության կենտրոնում», այն դեպքում, երբ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի գործը բաց է մնում:

«Ժամանակն է քննել Ջավախքի հայ բնակչության իրավունքներն ու պարտականությունները: Չնայած նրան, որ 2005 թվականին Վրաստանը ստորագրել է ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ շրջանակային կոնվենցիան, այդ ոլորտում մշտական իրավախախտումներ են գրանցվում,-հայտարարել է Շիրակ Թորոսյանը,-ռուսական ռազմակայանի փակումը Ջավախքում գործազրկոթյուն առաջացրեց տարածաշրանում, ինչպես նաեւ անդրադարձավ ջավախահայերի անվտանգության վրա: Հայ բնակիչների իրավունքնեի ոտնահարումը շատ ավելի շուտ էր սկսվել, քան ռուսական ռազմակայանի փակումը»,-ասել է նա: