ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են

ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները Մոսկվան դիտարկում է որպես այդ երկրի ներքին գործը։

Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Մենք դիտարկում ենք Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացները որպես այդ երկրի ներքին գործ։ Մեր կողմից մենք միտված ենք ամենաբարեկամական, լիարժեք կապերի զարգացմանը Հայաստանի ժողովրդի հետ, որոնք նաև արտահայտվում են, ինչպես այսօր, իրական, եղբայրական օգնության տեսքով, որը մենք ցուցաբերում ենք հենց այն պահին, երբ հարևան պետությունը հայտնվում է աղետի մեջ»,–ասել է Զախարովան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
---