12 մայիսի 2009 - 20:01 AMT
Հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի հայ-ղազախական առեւտրային կապերի զարգացմանը
Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւատրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում այսօր Երեւանում կայացել է Հայաստանի եւ Ղազախստանի Գյուղատնտեսության նախարարությունների միջեւ համագործակցության զարգացման մասին համաձայնության ստորագրումը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, այնպիսի արձանագրություններ են ստորագրվել, որոնցում որոշված են երկկողմանի առեւտրատնտեսական համագործակցության զարգացման առավելությունները, առողջապահության, մշակույթի, կրթության, տուրիզմի եւ սպորտի ոլորտում գործընկերությունը:

Նիստի ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի հայ համանախագահ Սամվել Ավետիսյանը հայտարարեց, որ Հայաստանը եւ Ղազախստանն արդեն հասել են որոշակի հաջողությունների համագործակցության բոլոր ոլորտներում:

Նրա խոսքերով մի քանի տարի առաջ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունը փոքր թվերով էր արտահայտվում, իսկ այժմ պատկերն ավելի հեռանկարային է եւ զգալիորեն մեծացել են ինչպես արտահանման, այնպես էլ ներկրման ծավալները: «Հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հիմնական խնդիրը տրանսպորտային-հաղորդակցական կապերի հաստատման բարդությունն է: Երկու երկրների կառավարությունները փորձում են որոշել այդ հարցը Իրան-Հայաստան երկաթուղու շուտափույթ բացման ճանապարհով, ինչը հնարավորություն կտա Հայաստանին դուրս գալ իրանական Էնզելի նավահանգիստ, իսկ հետո` Եվրոպա»:

Այս ենթատեքստում Սամվել Ավետիսյանն ավելացրեց, որ հայ-ղազախական առեւտրատնտեսական կապերի կարգավորումը նույնպես կօգնի բացել հայ-թուրքական սահմանը: Միջկառավարական հանձնաժողովի հայ համանախագահը հատուկ նշեց, որ եգիտպական կողմը հանդես է եկել նախաձեռնությամբ` բացել Կահիրե-Երեւան-Աստանա օդային ուղին, եւ կողմերը քննարկում են այդ հնարավորությունը:

Իր հերթին հանձնաժողովի ղազախ համանախագահը` Ղազախստանի Գյուղնախարարության պատասխանատու քարտուղար Տոբիլբեկ Օմարովը, նշեց Հայաստանի եւՂազախստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայման անհրաժեշտությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաեւ տրանսպորտի, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում: Նա հույա հայտնեց, որ արձանագրություններում հաստատված ծրագրերը լիովին իրագործվելու են, եւ կողմերն ակտիվացնում են երկկողմանի համագւրծակցությունը մինչեւ հաջորդ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը տեղի կունենա 2010-ին Աստանայում:

Սամվել Ավետիսյանը նշեց, որ մոտ օրերս Հայաստանի վարչապետը կժամանի Աստանա, որտեղ կմասնակցի ԱՊՀ երկրների վարչապետերի գագաթաժողովին: Ավելի ուշ Երեւան կժամանի Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը:

Մայիսի 13-ին հանձանժողովը կայցելի Ծաղկաձոր` ծանոթանալու համար ղազախական եւ հայկական լեռնադահուկային սպորտի հանգստյան գոտիներ «Չիմբուլակի» եւ Ծաղկաձորի միջեւ ձմեռային սպորտաձեւերի համագործակցության հնարավորություններին: