Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել 3 հունիսի 2024 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը Փարիզի 2024-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Հայաստանի ներկայացուցիչը Բանգկոկում ընթացող վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում մենամարտել է իռլանդացի Մարտին Մաքդոնագի հետ և 3:2 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ։ Օլիմպիական ուղեգրին մոտ են եղել նաև 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 66 կգ քաշային Անի Հովսեփյանը, որոնք, սակայն, վճռորոշ մենամարտերում զիջել են մրցակիցներին: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ վարկանիշային մրցաշարին մասնակցել են նաև Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ), հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Սա Հայաստանի 12-րդ ուղեգիրն էր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ռուբինյանը տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը ներկայացրել է Միխայել Ռոթին Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին ՀՀ–ում շարժական կապի 5G տեխնոլոգիա կներդրվի Նախատեսվում է 2300-2400 ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների մրցութային հիմունքներով տրամադրում ՌԴ-ում ապօրինի միգրանտները չեն կարողանա մեքենա վարել, օգտվել բանկերից, երեխաներին դպրոցում գրանցել Հայաստանն այն երկրների թվում է, որտեղից շատ ապօրինի միգրանտներ կան Ռուսաստանում Արցախում էթնիկ զտում իրականացրած Բաքուն նեղսրտել է ՀՀ ԱԳՆ որակումներից Ըստ Հաջիզադեի, դա հարձակում չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա |