12 մայիսի 2009 - 20:08 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ-ը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի առաջխաղացման կոչ է անում
Ֆրանսիայի ԱԳՆ գոհ է մայիսի 7-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումից: Այդ մասին խոսվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունում: «Պրահայի հանդիպումը չորրորդն էր մեկ տարուց քիչ ժամանակահատվածում եւ նա բանակցային գործընթացի տվյալ փուլում աշխուժության օրինակ է, եւ հաստատում է նրանց միջեւ հարաբերությունների կառուցողական բնույթը: Հանդիպումը թույլ կտա հստակ մի շարք հարցեր որոշել Մադրիդում 2007-ի վերջին համանախագահների ներկայացրած առաջարկներից, որոնցով հնարավոր են զիջումներ»,- ընդգծվում է հայտարարությունում:

Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Ֆրանսիան, որը Ռուսատանի եւ ԱՄՆ հետ միասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, շարունակում է ԼՂ հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը նպաստող ջանքերը: «ԱՄՆ եւ Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան հակամարտության կողմերին կոչ է անում հետագա հանդիպումներին, այդ թվում հունիսի սկզբին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը առաջ գնալ: Մենք անհանգստություն ենք արտահայտում, կապված նրա հետ, որ չնայած հրադադարի ռեժիմի հաստատման 15-ամյակին, հակամարտությունը շարունակում է զոհեր տալ, եւ կողմերին կոչ ենք անում հստակորեն հետեւել հրադադարի մասին փաստաթղթերի տեքստերին»,- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ը: