Պետրակով․Ակնկալում եմ, որ Սլովենիայի հետ հանդիպմանը լավ ստուգողական խաղ ցույց կտանք![]() 4 հունիսի 2024 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Սլովենիայի հետ հունիսի 4–ին կայանալիք ընկերական խաղից առաջ ասուլիսում ասել է, որ թիմը լավ հավաք է անցկացրել և ակնկալում է, որ լավ ստուգողական խաղ ցույց կտան։ «Մեր թիմը լավ հավաք է անցկացրել։ Որևէ դժգոհություն չունեմ տղաներից։ Ակնկալում եմ, որ լավ ստուգողական խաղ ցույց կտանք, որը մեզ հնարավորություն կտա տեսնել ֆուտբոլիստներին, նրանց պատրաստվածությունը և շարունակել նախապատրաստությունը Ազգերի լիգային»,- ասել է Պետրակովը, գրում է Aysor.am-ը։ Նա նաև ասել է, որ հավանում է Սլովենիայի թիմը, դիտել է վերջին խաղը։ «Մարզիչը վաղուց է աշխատում այս թիմի հետ։ Արժանի էին Եվրոպայի առաջնությունում խաղալուն»,–ասել է նա։ Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ: Խաղը կմեկնարկիԵրևանի ժամանակով ժամը 20:00-ին: Հունիսի 7-ին հավաքականը ստուգողական խաղ կանցկացնի Երևանում՝ Ղազախստանի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |