12 մայիսի 2009 - 20:32 AMT
Երեւանում տեղի կունենա գերմանագիտությանը նվիրված միջազգային գիտաժողով
Չնայած նրան, որ գերմաներեն լեզուն հակասում է անդրկովկասյան տարածաշրջանում լեզվական չափորոշիչներին, երկու լեզուների միջեւ կապը պահպանվում է: 2009-ի մայիսի 14-ին եւ 15-ին տեղի կունենա միջազգային փորձագետների հանդիպում: Նպատակը` լեզվաբանների խրախուսումն է հետագա հետազոտությունների համար, ինչպես նաեւ գերմանագիտության զարգացումը եւ հայ լեզվաբանների միջազգային համագործակցությունը: Գիտաժողովի մասնակիցները կքննարկեն գերմաներենի դերը անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ լեզվաբանական տեսանկյունից քննարկվելու են միջմշակութային հաղորդակցության խնդիրներ:

Գիտաժողովի երկրորդ օրը քննարկման գլխավոր թեմա են դառնալու լեզվաբանական դիդակտիկայի խնդիրների հետ կապված հարցերը: Բացի հայ եւ գերմանացի զեկուցողներից, գիտաժողովին մասնակցելու են նաեւ հետազոտողներ Ադրբեջանից եւ Իրանից:

Գիտաժողովը ղեկավարելու է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր Մատիաս Ֆրիտցը, որը Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության կողմից (DAAD) նշանակվել է Հայաստանում գործող երկարաժամկետ դասախոս: