«Շուշի» բարեգործական հիմնադրամը փակման եզրին է

PanARMENIAN.Net - «Շուշի» բարեգործական հիմնադրամը գտնվում է փակման եզրին: Այդ մասին Երեւանում լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը : «Իր գործունեության ողջ ընթացքում հիմնադրամը գոյատեւել է սփյուռքի ֆինանսական նվիրատվությունների հաշվին: Պետության կողմից ֆինանսական աջակցություն մենք չենք ստացել: Սակայն այժմ, ճգնաժամի պատճառով, մենք ստիպված ենք սառեցնել հիմնադրամի տարբեր ծրագրեր», - նշել է Բակուր Կարապետյանը:



«Շուշի» բարեգործական հիմնադրամի ղեկավարը հաղորդել է, որ ապրիլի կեսերին նա բաց նամակ էր հղել Հայաստանի խոշոր ձեռներեցներին եւ խնդրել աջակցություն ցույց տալ, որպեսզի հիմնադրամը կարողանար շարունակել իր գործունեությունը, սակայն մինչ այժմ ոչ մի արձագանք չի ստացել:



«Շուշի» բարեգործական հիմնադրամը գործում է 2000 թվականից: Իր գործունեության ինը տարիների ընթացքում հիմնադրամը մի շարք ծրագրեր է իրագործել` ԼՂՀ-ին միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով: «Շուշի» հիմնադրամը ծրագրում էր նաեւ թանգարանների բացում Շուշի քաղաքում, ինչը կնպաստի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---