Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին 8 հունիսի 2024 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Ղազախստանի ընտրանուն ընկերական խաղում: Հանդիպումը տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկին Ղազախստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Հանդիպման 58-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Վահան Բիչախչյանը: Հանդիպման վերջին րոպեին Ղազախստանի հավաքականին հաջողվել է գոլ խփել՝ իրացնելով 11 մետրանոցը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքասանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա աշնանը, արդեն Ազգերի լիգայի շրջանակներում: Սեպտեմբերի 7-ին թիմը Երևանում կընդունի Լատվիայի ընտրանուն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն |