Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ

Սարյան-Մաշտոց հատվածում 2  անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ

PanARMENIAN.Net - Երևանի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում հունիսի 9-ի կեսգիշերին 2 անձ է դանակահարվել։ Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ դանակահարված անձանցից մեկը մահացել է, մյուսը գտնվում է հիվանդանոցում։

Հունիսի 8-ին Երևանի Մաշտոցի պողոտայում դանակահարվել էր ևս 1 անձ, նա այժմ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Հունիսի 8-ի գիշերը՝ ժամը 1։42-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնության ենթակայանից հայտնել են, որ դանակահարված քաղաքացու են տեղափոխում հիվանդանոց: Ժամը 1։59-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. Մաշտոցի պողոտայի հարակից այգուց «պարանոցի բաց վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ստացվել է ժամը 3-ին. նույն վայրից կրծքավանդակի կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխվել 21-ամյա երիտասարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնե, հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գիշերվա ժամը 1։20-ին Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներն ու հասակակից մեկ այլ երիտասարդ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ են հասցրել, և այդ ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխվածները դանակահարել են իրար:

Ժամը 3։15-ին Աբովյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխել երրորդ մասնակից 21-ամյա երիտասարդը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---