Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք

Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն մտքի հետ, երբ ասում են՝ «երկիրն ավերվում է»։

«Իսկ ո՞վ ասաց, որ երկիրն ավերվում է, որտե՞ղ է ավերվում, հլը եկեք, գնանք Սարյան փողոց, տեսնենք, թե ինչքան տուրիստ կա»,- ասել է Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե 2018 թվականից պատասխանատվությունն իրենց վրա է ու իրենք դրանից երբեք չեն խուսափել։

ԱԺ նախագահը նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ։

«Պասերով, պասերով աշխատվող բան է, նպատակը Հայաստանում նոր իշխանություն ստեղծելն է, ու դա գաղտնիք չէ»,-ասել է նա։

Սիմոնյանը նշել է, թե Ռուսաստանից ուղիղ չեն զանգում ու ասում՝ «լեյտենանտ..., դու պետք է այսպես բան անես»։

«Նարատիվ են ստեղծում, որը առաջ է գնում բլոգերներով, կարգախոսներով»,- ասել է ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանն ասել է, որ Ազգային ժողովի խորհուրդը կմերժի և հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների միջնորդությունը։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը նշել է, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցն է լինելու, իսկ իրեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին խոսք չկա։ Նա կոչ է արել քաղաքացիներին ժամը 15։30-ին լինել Բաղրամյան պողոտայում։

 Ուշագրավ
«Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
---