ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան

ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չեն ստացվել։ Այդ մասին հայտնել են կառույցից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նշվել է, որ այլ տեղեկություններ ունենալու դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանցի զինծառայողի անհետանալու մասին։ «Ադրբեջանական բանակի զինծառայող Ջեյհուն Թոֆիկ օղլի Հուսեյնովն անհետացել է հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ»,–ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ,

Գյունուտը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանակից հատվածում։

 Ուշագրավ
---