Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին10 հունիսի 2024 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ կողմից ՀՀ–ին ուղղված բողոքի նոտան՝ Ուկրաինայի Բուչա քաղաք հայկական պատվիրակության այցի առթիվ, ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել և մինչև վերջին պահը հավատացել է, որ իրեն մենակ չի թողնի։ Նա ասել է, որ Ռուսաստանի իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին, գրում է Արմենպրեսը։ «Ես ԱԳՆ-ի փոխարեն չեմ պատրաստվում որևէ բան մեկնաբանել ոչ բարեկամական գործողությունների մասին։ Թող իրենք իրենց գործողություններին նայեն 2020 թվականից հետո։ Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել, երեխայի միամտությամբ հավատացել է, մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ չի թողնի, որ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին չի «գցի»։ Հազար ներողություն այդ բառի համար։ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին Ռուսաստանի իշխանությունը «գցել» է։ Մեզ խաբել են, մեզ թողել են մենակ»,- ընդգծել է Սիմոնյանը։ ԱԺ նախագահը նշել է, որ թեթև նախանձով և զարմանքով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հազարավոր հրթիռները, Կիպրոսից ինքնաթիռներ բարձրացան՝ օգնելու Իսրայելին։ «Ես չեմ խոսում նրա մասին, թե արդյոք արժեր թույլ տալ, որ 44-օրյա պատերազմը լիներ, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականին այդքան թույլ էր (այդ ժամանակ Ուկրաինայում պատերազմ չկար), որ թույլ տվեց, որպեսզի մտնեն ու մեր տղաներին կոտորեն։ Արդյոք Կասպից ծովում մի նավ չկա՞ր, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին։ Էլ չեմ խոսում ամբողջ պատերազմի ընթացքում, որ մենք միամիտ երեխաների պես հույս ունեինք, որ ինչ-որ ձևով կարող ենք պատերազմը կանգնեցնել և բոլոր հնարավոր տարբերակները փորձել ենք»,-եզրափակել է Սիմոնյանը։ Ռուսաստանի ԱԳՆ–ն Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի Բուչա քաղաք Կիևում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցի առիթով՝ որակելով այն որպես «բացահայտ ոչ բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»։ Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» | Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա Տոկաևը պատրաստակամ է հետագայում ևս Ալմաթիի հարթակը տրամադրել Բաքվի և Երևանի բանակցությունների համար Նա այդ մասին ասել է Ալիևի հետ հեռախոսազրույցում |