Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել

PanARMENIAN.Net - Ալավերդի-Վանաձոր ճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք:

Հունիսի 10-ին` ժամը 17:54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր-Սանահին ճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք, ճանապարհը երկկողմանի փակ է, կան արգելափակված ավտոմեքենաներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։

Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ժայռաբեկորները և ջրաբերուկը, արգելափակումից դուրս են բերել երկու մարդատար ավտոմեքենա։

Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---