Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է

Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է

PanARMENIAN.Net - Լոռու մարզի Քարկոփում տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջը հունիսի լույս 11–ի գիշերը վարարած Դեբեդը քշել, տարել է: Այդ մասին հայտնել է ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և հարակից 6 գյուղի բնակիչները կարողանում էին կապ հաստատել միմյանց հետ։

«Քանի որ ավելի ցածր էր սարքած ու նեղ ճանապարհ էր, վարարումից ջուրը շրջել է այդ կամուրջ։ Հիմա հինը պետք է հեռացվի և քննարկվի ու կառուցվի նոր ժամանակավոր հետիոտնային կամուրջ կառուցելու հարցը»․- ասել է Հարությունյանը։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---