Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականն առաջին խաղում պարտվել է Էստոնիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը պարտություն է կրել միջազգային մրցաշարի առաջին խաղում, որը մեկնարկել էր մայիսի 12-ին Աբովյանում: Հայ աղջիկները զիջեցին Էստոնիայի հավաքականին 0:3 հաշվով:



Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, եւ երկու թիմերն էլ հնարավորություն ունեին բացել հաշիվը, բայց թիմերն ընդմիջման գնացին առանց գոլ խփելու: Խաղի պատկերը չէր փոխվում մինչեւ երկրորդ խաղակես, սակայն 71-րդ րոպեին Էստոնիայի հավաքականը Անաստասիա Մորկովկինայի շնորհիվ բացեց հաշիվը: 3 րոպե անց էստոնացի աղջիկները կրկնապատկեցին իրենց առավելությունը. Մորկովկինան հաջող իրականացրեց պենալը` դառնալով կրկնագոլի հեղինակ: Իսկ խաղի ավարտից 6 րոպե առաջ Էստոնիայի հավաքականն ավելի մեծացրեց իր հաշիվը: Երրորդ գոլն իրականացրեց Սիգնի Ահարնան:



Խաղը սպասարկում էր Կարոլինա Ռաձիկ-Յոհանը (Լեհաստան):



Հայաստանի հավաքականի կազմը`



Աննա Կարապետյան, Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Արմինե Խաչատրյան» Սյուզաննա Սահադյան, Մարինե Կարապետյան (Հռիփսիմե Եփրեմյան- 87րոպե), Լուսինե Հովհաննիսյան (Էլեոնորա Դավթյան-61-րդ րոպե), Քրիստինե Մանգասարյան, Լիլիթ Կարապետյան (Քրիստինե Հակոբյան-65-րդ րոպե), Վարդինե Խանզադյան, Մարիամ Ստեփանյան:



Էստոնիայի հավաքականի կազմը`



Էլիս Մեետուա, Կաիդի Եկիմովա (Էնելի Վալս-83-րդ րոպե), Կատրին Լոո (Լիիս Պելո-87), Անաստասիա Մորկովկինա, Կայրե Պալմարու (Կաիրի Հիմանեն-85), Անետ Պաուլուս, Հելերի Սաար, Ալյոնա Սասովա (Գեյթ Պրանտս-89), Իննա Զլիդինիս (Հանալիս Յաադլա-34), Մարգարիտա Զերնասիկովա (Սիհնի Աարնա-28), Քեթի Օունպու:



Մայիսի 14-ին Էստոնիայի հավաքականն ուժերով կչափվի Ղազախստանի հավաքականի հետ: Իսկ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ վերջին խաղը տեղի կունենա ապրիլի 16-ին:



Խաղերի սկիզբը` Երեւանի ժամանակով 16.00-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---