Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը![]() 12 հունիսի 2024 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին՝ ժամը 15։01-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հ-43 ճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին ճանապարհ) հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել սելավային հոսք (հողային զանգվածը մոտ 20 խմ)․ ճանապարհը դարձել է անանցանելի։ Տարածքի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սելավային հոսքից մասամբ փակված ևս 2 հատված (համապատասխանաբար մոտ 5 և 7 խմ)։ Մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ինժեներական տեխնիկա։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |