Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը

Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը

PanARMENIAN.Net - Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած Բերձորի շրջանի գյուղերը՝ սեկավահոսքերը լցվել են տների բակերը, նկուղները, գրում է Minval.az-ը։

Նշվում է, որ հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը։ Դա տեսանելի է նաև համացանցում տարածվող տեսանյութից։

Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները։ Աղավնո և Սուս գյուղի բնակիչները հայտարարել են, որ Ադրբեջանի պաշտոնական կառույցներից օգնություն չկա, հայտնում է Factor.am-ը։

Համացանցում տարբեր մեկնաբանություններ են հնչում, որ «այս ամենը կոռուպցիայի ամոթալի արդյունքն է»։

Բերձորում նորակառույց տների խնդիրների մասին բնակիչները բարձրաձայնում են վաղուց։ Դեռևս մեկ տարի առաջ ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ էին հայտնում, որ բնակություն հաստատած ադրբեջանցիները սկսել են հեռանալ, իսկ շատերը հրաժարվում են պետության կառուցած տներից, քանի որ դրանք անորակ են։ Բացի այդ, այնտեղ աշխատատեղեր չկան, հողամասեր հատկացված չեն, բազմաթիվ այլ խնդիրներ կան։

Նշվում է, որ Արցախում շինարարական ու կառուցապատման աշխատանքներով հիմնականում զբաղվում է Ադրբեջանի նախագահ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հորը՝ Արիֆ Փաշաևին պատկանող Pasha Holding-ն ու դրա հետ կապված ընկերությունները։ Հոլդինգի բաժնեմասեր ունեն նաև Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ 2013 թվականից Արիֆ Փաշաևը հոլդինգի կառավարումը փոխանցել է Լեյլա և Արզու Ալիևաներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---