Փաստաբան․ 30 անձ ձերբակալվել է, այդ թվում` Աշոտ Երկաթը13 հունիսի 2024 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն hայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման գործողության ընթացքում բերման ենթարկված 30 անձ ձերբակալվել է 72-ժամով։ Այդ մասին ասել է փաստաբան, «5 իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը, հայտնում է Panorama.am-ը։ Ձերբակալվածների թվում է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։ Փաստաբանն ասել է, որ նրանք ձերբակալվել են զանգվածային անկարգությանը վերաբերող քրեական գործի շրջանակներում։ «Եթե 72 ժամի ընթացքում նրանց մեղադրանք չառաջադրվի, կալանքի միջնորդություն չներկայացվի, 60-72-ժամյա ռեժիմի ընթացքում ազատ կարձակվեն։ Եթե կալանքի միջնորդություններ լինեն, արդեն կախված կլինի դատարանից»,- մանրամասենլ է փաստաբանը։ Հարությունյանը ոստիկանության Էրեբունի և Կենտրոնի բաժիններում տեսակցել է 18 անձի։ «Նրանց թվում են դասախոսներ, տարիքով մարդ, որն ունի առողջական խնդիր, ծեծված, վնասվածքներով մարդիկ, մեկն ուներ երիկամի ցավ, մյուսը վահանաձև գեղձի հատվածում հարված էր ստացել, խեղդվում էր։ Մի քանի անգամ շտապօգնություն է կանչվել»,- ասել է Հարությունյանը։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով. ՀՀ-ն ՀԱՊԿ-ի իրավահավասար գործընկերն է` պատրաստ ենք երկխոսության Նա հավելել է, որ կազմակերպությունը պատրաստ է Երևանի հետ երկխոսության Փաշինյան. Թուրքիայում ընկալումների ոչ մեծ, բայց որոշակի փոփոխություն է նկատվում Նա նշել է, որ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները շատ խորը և պոզիտիվ են Վարչապետ․ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ հետագա գոյության և պետականության համար Նա նշել է, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, երբ սպառիչ պատասխաններ սատնա իր հնչեցրած հարցերին Փաշինյան. Եթե տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու իրատեսական հնարավորություն, պահը բաց չենք թողնի Այդ առումով, նա կարևորել է Վրաստան–ԵՄ և Թուրքիա–ԵՄ հարաբերությունները |