Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է»13 հունիսի 2024 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խորագրի ներքո հրապարակվել է հարցազրույց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ։ Հարցազրույցում Ջրբաշյանն անդրադարձել է Հայաստանի և տարածաշրջանի ժողովրդագրական խնդիրների գծով առաջարկվող նորարարական լուծումներին, պետական քաղաքականությանն առնչվող խորհրդատվական ծառայությունների ապագային և այլնին։ Անդրադառնալով «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից մշակվող ժողովրդագրական ռազմավարությանը` Ջրբաշյանն ընդգծել է, որ ներկայումս ավարտական փուլում գտնվող այս նախագիծը բարձր է գնահատվել միջազգային փորձագետների կողմից։ «Ծրագրի շրջանակում իրականացված լայնածավալ հետազոտությունները բազմաթիվ քննարկումների առարկա են դարձել և բարձր գնահատականի են արժանացել համաշխարհային տարբեր համաժողովներում՝ Շվեյցարիայից մինչև Բանգլադեշ։ Ստեղծված ամուր հիմքը խթանել է Հայաստանի ժողովրդագրական պատկերի և քաղաքականության մշակման նկատմամբ այլ երկրների հետաքրքրվածությունը»,- ասել է նա։ Հարցազրույցում Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը: «Այն արժանացել է համաշխարհային այնպիսի հեղինակավոր հաստատությունների ուշադրությանը, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և Ասիական զարգացման բանկը։ Մեր մոտեցումը, որը միաժամանակ անդրադառնում է զբաղվածության ոլորտի առաջարկին և պահանջարկին, տարբերվում է ավանդական մեթոդներից։ Նախկինում կառավարությունները կենտրոնանում էին հիմնականում առաջարկին առնչվող խնդիրների վրա՝ անուշադրության մատնելով պահանջարկին առնչվող խնդիրները, որոնք հավասարապես կարևոր են։ Ըստ էության, սա աճի ռազմավարություն է, որը թույլ է տալիս կանխորոշել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը առաջիկա տասնամյակների համար»։ Ամբողջական հարցազրույցը՝ կայքում։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |