Բաղրամյան պողոտան բաց է, Բագրատ սրբազանը հայտարարել է շարժման վերադասավորման մասին14 հունիսի 2024 - 10:53 AMT PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հեռացրել է վրանները Բաղրամյան պողոտայից, երթևեկությունը վերականգվել է։ Հունիսի 13–ի երեկոյան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ելույթի ընթացքում հայտարարել էր, որ հունիսի 14–ից Բաղրամյան պողոտան կբացվի, վրանները կհավաքվեն, իսկ շարժումը պետք է վերադասավորվի։ «Վաղվանից այս ավանը չի լինելու։ Մեր 4-օրյա գործընթացն ավարտված է»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ըստ սրբազանի՝ առաջիկա երեք օրը տարբեր հանդիպումներ կունենան քաղաքական մի շարք ուժի հետ։ «Ես ուզում եմ մեր այս ամբողջ շարժումը վերադասավորել, առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի ընդգրկուն և շարժումը հասցնել իր հաղթական ավարտին․․․ Ես երկվություն ունեմ, պարզ ասում եմ, որևէ վայրկյան չեմ խաբելու, իմացեք, ինչ կամ՝ ձեր դիմացը կանգնած եմ՝ էությամբ, հագուստով, ինչ կամ»,–ասել է նա։ Նա տեղեկացրել է, որ շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 17-ին՝ Ազգային ժողովում տեղի ունենալիք նիստի օրը։ Բաղրամյան պողոտան փակ էր հունիսի 9-ից, երբ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ լրագրողների և օպերատորների շրջանում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |