ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական ուժերը կրակ չեն բացել![]() 14 հունիսի 2024 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ արդեն 3–րդը վերջին 24 ժամվա ընթացքում։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ Մեկ այլ հաղորդագրությունում ասվում էր, որ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։ Ադրբեջանի տարածած բոլոր ապատեղեկատվական հաղորդագրությունները վերաբերում են սահմանի նույն՝ Նախիջևանին սահմանակից հատվածին։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն տեղեկություն էր տարածել, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |