Տիխանովսկայա. Լուկաշենկոն դավաճանել է ՀՀ-ին այնպես, ինչպես Ուկրաինային![]() 14 հունիսի 2024 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան, անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշել է, որ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին այնպես, ինչպես Ուկրաինային։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս, «ոչ թե նենգ բռնապետ»։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն է իշխանության ղեկին։ Նա իրավացի է՝ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, ինչպես դավաճանել է Ուկրաինային։ Աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե նենգ բռնապետ»,- գրել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |