Politico. Բելառուսը 2018-2022 թթ. Ադրբեջանին գաղտնի գործարքներով առաջադեմ զինատեսակներ է մատակարարել14 հունիսի 2024 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Politico-ի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Բելառուսն առաջադեմ զինատեսակներ է մատակարարել «Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանին, թեև ենթադրվում է, որ Երևանն ու Մինսկը դաշնակիցներ են Ռուսաստանի գլխավորած միջազգային պաշտպանական դաշինքում»։ Լրատվամիջոցը նշում է, որ դրանք լույս են սփռում Հայաստանի որոշման վրա՝ հայտարարելու ռազմական դաշինքից դուրս գալու մտադրության մասին, գրում է Factor.am-ը։ Ըստ պարբերականի, սա դրամատիկ շրջադարձ է, որը կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը նախկին խորհրդային երկրներում։ Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսը 2018-ից 2022 թվականներին առաջադեմ ռազմական տեխնիկա է մատակարարել Ադրբեջանին, որը Հայաստանի կողմից կդիտարկվի որպես դավաճանություն։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կառավարությունը սկսելու է դաշինքից դուրս գալու գործընթացը՝ պնդելով, որ դրա անդամները «չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, այլ Ադրբեջանի հետ պատերազմ են ծրագրում ՀՀ-ի դեմ»։ Ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական նոտաների, վաճառքի և արտահանման փաստաթղթերի պահոցը, որը տեսել է Politico-ն, ցույց է տալիս, որ Բելառուսն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում և ռադիոէլեկտրոնային պայքարի ու անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում: Փաստաթղթերի թվում են Բելառուսի զենքի արտահանման պետական գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի համար ժամանակակից հրետանու թիրախային սարքավորումների պատվերներին, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի համար Groza-S հակաօդաչու թռչող սարքերի շարժական մարտական կայանների ձեռքբերման վերաբերյալ երկու պետությունների նամակագրությունը»,–ասվում է հոդվածում։ Նշվում է, որ ոչ Ադրբեջանի, ոչ Բելառուսի կառավարությունները չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանությունների խնդրանքներին։ «Վերջին տարիներին ադրբեջանական և հայկական ուժերի միջև մարտերում լայնորեն օգտագործվել են հրետանի և անօդաչու սարքեր: Սա ներառում է նաև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Politico-ի ուսումնասիրած դիվանագիտական հաղորդագրություններից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկություններն ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի օկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաև երկիր բելառուսական ապրանքների և ծառայությունների արտահանման գործում»,–ասվում է հոդվածում։ Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանը ներխուժումներ է սկսել նաև ՀՀ տարածք 2022 թվականի սեպտեմբերին՝ գրավելով կարևոր ռազմավարական բարձունքներ։ «Հայաստանն այդ ժամանակ ՀԱՊԿ-ին աջակցության կոչ է արել, իսկ ավելի ուշ դաշինքին մեղադրել իր պարտավորությունները չկատարելու մեջ՝ այն բանից հետո, երբ վերջինն առաջարկեց միայն փաստահավաք պատվիրակություն ուղարկել: Այդ ժամանակից ի վեր Հայաստանի ղեկավար Փաշինյանը համաձայնություն է ձեռք բերել ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը երկու նախկին խորհրդային հանրապետությունների լարված սահմանին և հրավիրել ԱՄՆ զորքերին համատեղ վարժանքների։ Երևանի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը պարզաբանել է, որ փաստաթղթերի արտահոսքը վերաբերում է վերջին պատերազմներում Ադրբեջանի կողմից օգտագործվող սարքավորումներին՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հենց ՀՀ-ի դե Նշվում է, որ փորձագետների կարծիքով՝ Բելառուսը, որը Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից է, դժվար թե գործեր առանց Կրեմլի լուռ աջակցության: «Սա իսկապես ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինի նման ընկերների հետ ոչ մեկին պետք չեն թշնամիներ։ Ծիծաղելի է կարծել, որ այդ մակատարարկումները կարող էին տեղի ունենալ առանց Մոսկվայի իմացության, և որ Ռուսաստանը չէր կարող դադարեցնել դրանք, եթե ցանկանար»,- ասել է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի գիտաշխատող Իվանա Ստրադները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |