Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում ընդունված համատեղ հայտարարությունը![]() 14 հունիսի 2024 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում ընդունված համատեղ հայտարարությունը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ողջունում եմ այս նոր իրադարձությունները, որոնք ուղղված են ամրապնդելու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները։ Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի վերջնական ձևակերպմանը, որը կխորացնի մեր համագործակցությունը և ավելի կամրապնդի ամերիկյան աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- ասվում է գրառման մեջ։ ՀՀ–ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով ՀՀ և ԱՄՆ կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ գալիք տարում կապերի խորացման տեսլականը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: ԱՄՆ–ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրին համապատասխան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |